Այսօր լրանում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի 3-րդ տարին, իսկ ադրբեջանական զորքերը դեռ օկուպացված տարածքներից դուրս չեն եկել։
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսեցին ինտենսիվ կրակ արձակել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ։ Հակառակորդը ռազմական ագրեսիայի արդյունքում դիրքային առաջխաղացում ունեցավ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի, ինչպես նաև Ջերմուկի ուղղությամբ։
Հայաստանի իշխանությունները մինչև օրս չեն հրապարակել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ցուցակը։ Պաշտոնական տվյալներով՝ մարտերի ընթացքում հայկական կողմը տվել է 224 զոհ։
Տիգրան Հակոբյան